News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գալիք տարվա հունվարի 1-ից կգործի Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ), որի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Հայաստանը: Հայաստանի անդամակցության հետ կապված մյուս հարցերից բացի, շատերին հետաքրքրում են գների հետ կապված հարցերը: Այսինքն՝ մեր երկրում դրանք կնվազեն, թե կբարձրանան:

Նկատենք, որ Եվրամիությունում նման հասկացություն, ինչպես միասնական մանրածախ գներն են, գոյություն չունի: Ամեն երկիր ձեւավորում է իր գները, ընդ որում տարբերությունը 1,5 անգամի կարող է հասնել:

Գների մակարդակում Ռուսաստանը համարվում է «թանկ» երկիր: Սակայն պատասխանն այն հարցին, թե որտեղ է կյանքը թանկ՝ Ռուսաստանում, թե Հայաստանում, միանշանակ չէ: Համեմատենք կարեւորագույն սննդամթերքներից ամենակարեւորների պաշտոնական գները Երեւանում եւ ռուսական Կրասնոդար քաղաքում: Վերջինն աշխարհագրական դիրքով մոտ է Հայաստանին, այնտեղ մեծ թվով մեր հայրենակիցներ են ապրում՝ ինչպես Ռուսաստանի քաղաքացիներ, այնպես էլ Հայաստանի:

Նկատենք, որ բնակչության թվով(0,9 մլն մարդ) քաղաքը համադրել է Երեւանի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի մայրաքաղաքին, ապա ապրանքներն այնտեղ ավելի թանկ են, սակայն աշխատավարձն այնտեղ 2 անգամ ավելի է, քան Կրասնոդարում:

Կրասնոդարում գները ներկայացված են դրամով՝ ինչպես անվանական(աղյուսակ 2), այնպես էլ ուղղումներով՝ կապված քաղաքի եւ Երեւանի աշխատավարձերի միջեւ հարաբերակցության հետ(աղյուսակ 3): Հարկ է հաշվի առնել, որ գները համեմատելիս ռուսական ռուբլու հայկական փոխարժեքը նվազում է: Հաշվարկներում կիրառվել 10,77 դրամի փոխարժեքը, մինչ դեռ հոկտեմբերի 22-ին ցուցանիշը նվազել էր մինչեւ 9,99 դրամի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ