News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: NEWS.am-ին Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այդ օրը նախատեսվում է մի շարք միջոցառումներ, ինչպես նաեւ Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգեւներ կհանձնի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին եւ Արսեն Ջուլֆալակյանին

Գյումրիի օրվա համար բյուջեից ի սկզբանե նախատեսված է եղել 17 մլն 70 հազար դրամ, տոնակատարությունը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին, սակայն հետաձգվեց եղանակային վատ պայմանների պատճառով: «Բացի դրանից՝ Գյումրիի օրը բացօթյա համերգ պետք է տար Արա Գեւորգյանը, սակայն եղանակի պատճառով համերգը հետաձգվեց եւ տեղի կունենա մեկ ուրիշ անգամ: Այսպիսով՝ հոկտեմբերի 25-ի համար բյուջեցի նախատեսվեց մոտ 4 մլն դրամ, իսկ մնացած գումարը կմնա ռեզերվում Արա Գեւորգյանի համերգի համար»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը: Հոկտեմբերի 25-ին Գյումրիում բացվելու է Սպանդարյան փողոցը, անվանակոչվելու է Հովհաննես Շիրազի անվան փողոցը, լինելու է ռետրո մեքենաների ցուցադրում, արհեստագործական ավանդույթների ներկայացում, Հացի փառատոն, ինչպես նաեւ շատրվանների բացում: Հայտնի չէ՝ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր են մասնակցելու տոնակատարությանը: Նշենք, որ Գյումրիի ավագանու սեպտեմբերի 30-ին կայացած նիստի ժամանակ որոշվել է Արսեն Ջուլֆալակյանին Գյումրիում հողամաս ձեռք բերելու համար հատկացնել 2 մլն 400 հազար դրամ, իսկ Արթուր Ալեքսանյանին ավտոմեքենա ձեռք բերելու եւ նվիրելու համար 9 մլն 880 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ