News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբեր 18-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ենթակողի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37-ամյա Խաչիկ Կ.-ն եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է ծառից վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.20-ին Կորյուն Կ.-ն հաղորդում է տվել, որ որդին` Խաչիկ Կ.-ն, զանգահարել է իրեն եւ հայտնել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ծառից վայր է ընկել եւ ստացել վնասվածք ու խնդրել է որդուն տալ դատաբժշկի ուղեգիր` հանգամանքները պարզելու համար:

Խաչիկ Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկ Կ.-ն վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու հետեւանքով, այլ հոկտեմբերի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Օգոստոսի 23-ի փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, 16-ամյա Ն. Ս.-ի կողմից դանակով հարվածելու հետեւանքով:

Ն. Ս.-ն հրավիրվել է բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Ն. Ս.-ն ստորագրությամբ հանձնվել է ծնողին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ