News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում աշխատանքային այց կատարած նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին, ֆաբրիկայի գործունեությանն ու զարգացման ծրագրերին:

Նախկինում ֆաբրիկայի վայրում եղել է տարածաշրջանի խոշորագույն թռչնաֆաբրիկաներից մեկը, որը 1988թ. ավերիչ երկրաշարժից հիմնովին ոչնչացել էր: Շուրջ մեկ տարի առաջ սկսված Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի շինարարական աշխատանքների արդյունքում կառուցվել է ժամանակակից արտադրական հոսքագծերով թռչնաֆաբրիկա: Պատասխանատուների ներկայացմամբ, թռչնամսի արտադրությամբ մասնագիտացվող ընկերությունը բուծելու է համաշխարհային ճանաչում ունեցող մսատու թռչուններ:

Թռչնաբուծարանի շահագործումը հնարավորություն կընձեռի շուրջ 25 տոկոսով ավելացնելու թռչնամսի տեղական արտադրությունը, իսկ շրջակա բնակավայրերի գյուղատնտեսներին՝ իրացնելու իրենց հացահատիկային բերքը: Սպիտակի թռչնաֆաբրիկայի բացումով մոտ 220 ընտանիք կապահովվի աշխատանքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ