News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Վերակառուցման եւ Զարգազման ԵվրոպականԲանկը (ՎԶԵԲ) եւ Եվրոպական Միությունը հանդես եկան հայտարարությամբ, որում ընդգծեցին ֆինանսավորման եւ նոուհաույի հասանելիության կարեւորությունըՀայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման հարցում:

«ՓՄՁ-ների զարգացումը Եվրոպական միության առաջնահերթ խնդիրներից մեկն է եւ առանձնակի թիրախային է Հայաստանի նման մեր գործընկեր-երկրների հետ համագործակցության համար»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Հոա-Բին Ադջեմյանը:

«ՎԶԵԲ-ի ծրագրերի նման ծրագրերը, հատկապես որոնք նպատակ ունեն նպաստել մեր երկրում ինտեգրված եղանակով ՓՄՁ-ների աշխատանքի զարգացմանը եւ բարելավմանը, չափազանց կարեւոր են հենց այդ նպատակներն իրագործելու տեսանկյունից: Սա միայն մեկն է այն մի քանի նախագծերից եւ հնարավորություններից, որոնք ԵՄ-ի շնորհիվ հասանելի են Արեւելյան Համագործակցության երկրներին»:

Ներկայումս ԵՄ-ն ՎԶԵԲ-ի Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգազմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս լավագույն միջազգային փորձը եւ նոու-հաուն ներդնել տեղական ՓՄՁ-ներին աջակցելուհամար:

«Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել կենսունակ մասնավոր սեկտոր, որը  կնպաստի մատակարարման շղթայի զարգացմանը եւ արտահանման գործընթացին: Մասնավոր հատվածի զարգացմանը նպաստելու տեսանկյունից ՎԶԵԲ-ը Հայաստանում ՓՄՁ-ներին տրամադրում է ինչպես ֆինանսավորում, այնպես էլ նոու-հաու, ներառյալ բիզնես խորհրդատվություն ֆինանսավորման ներգրավման եղանակների վերաբերյալ: Ֆինանսների տեսանկյունից սա չափազանց արդիական է Հայաստանի համար»,- ասաց Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի Երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը:

 «ՓՄՁ ոլորտը Հայաստանում սահմանափակված է, մասնավորապես, կապիտալի բացակայության պատճառով, հետեւաբար ,կապիտալի ակտիվ շուկայի ձեւավորումը շատ կարեւոր է տեղական ՓՄՁ-ների հետագա աճի ապահովման եւ զարգացման դիտանկյունից, քանի որ հնարավորություն է տալիս ձեռք բերել առավել բարձր կարգի փորձառնության»: 

Միեւնույն ժամանակ տեղական ձեռնարկությունների հետ նախաներդրումային եւ հետներդրումային փուլերում աշխատելու ՎԶԵԲ-ի հսկայական փորձը վկայում է, որ շատ հաճախ ՓՄՁ–ները չեն կարողանում բավարար կերպով իրենց ներկայացնել պոտենցիալ ներդրողներին:

ԵՄ-ի ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված նախաձեռնությանշրջանակում ՎԶԵԲ-ը հրավիրել է ֆինանսական արդյունաբերության եւ մասնավոր կապիտալի ներդրման ոլորտներում 25-ամյա փորձ ունեցող միջազգային փորձագետ Գեւին Ռայանին կիսվելու ՓՄՁ-ների ներդրումային հնարավորությունների կանխորոշման իր փորձով, ինչը կօգնի վերջիններիս զարգանալ եւ դառնալ տեղական տնտեսության իրական խթանիչներ:

 Լոնդոնի ու Տոկիոյի Normura Securities-ում, այնուհետեւ HSBC ներդրումային բանկում Գեւին Ռայանի ներդրումային բանկային փայլուն փորձը, ինչպես նաեւ նրա որպես մասնավոր կապիտալով հիմնադրամի՝ Soros InvestmentM anagement-ի, ղեկավարման ընթացքում ձեռքբերած գիտելիքները թույլ տան ՓՄՁ-ներին ձեռքբերել լավագույն պրակտիկ գիտելիքներ եւ հմտություններ, ինչպես նաեւ ծանոթանալ ներդրողների ներգրավման ավելի բարդ գործիքների կիրառման հնարավորություններին:

ՎԶԵԲ-ի Փոքր Բիզնեսի Աջակցության Խմբի Ազգային Ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը նշեց. «Մենք կարծում ենք, որ Հայաստանում բիզնեսները փորձառու եւ որակավորված խորհրդատուների կողմից նոու-հաու մասնագիտական խորհրդատվությունների կարիքն ունեն, որոնք կօգնեն նրանց ավելի լավ ներկայացնել իրենց եւ համագործակցել ներդրողների հետ: Եվ ահա այստեղ էլ երեւում է մեր աջակցությունը: Մենք կապ ենք ստեղծում տեղական բիզնեսների եւ տեղական ու միջազգային որակավորված խորհրդատուների միջեւ՝ նրանց առաջարկելով մի շարք հնարավորություններ շարունակական մասնագիտական զարգացման համար»:

Նմանատիպ մասնագիտական զարգացման մեկ այլ հնարավորություն է «ՓՄՁ-ների համար կառավարչական պրեզենտացիայի ներդրողների համար տեղեկատվական թերթիկի մշակում» թեմայով դասընթացը, որը Գ.Ռայանըպետքէներկայացնիտեղականխորհրդատուներին:

Ըստ նրա` «Թե' երկրները եւ թե՛ ընկերությունները մրցակցում են ներդրողների ուշադրությունը գրավելու համար: Դա հնարավոր է միայն հավաստի տեղեկատվության եւ դրա պատշաճ ներկայացման դեպքում: Դասընթացը ֆինանսական խորհրդատուներին կօգնի առավել արդյունավետ սպասարկել իրենց հաճախորդներին եւ իրականացնել իրենց նպատակները»:

Դասընթացը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 23-ին եւ 24-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ