News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում իշխանությունները կալանքի ներքո են վերցրել հանգուցյալ ձեռներեց Բորիս Բերեզովսկու հաշիվները: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», խոսքը 21 մլն շվեյցարական ֆրանկի չափով հաշիվների մասին է: Ենթադրվում է, որ բռնագրաված միջոցները կվերադարձվեն Ռուսաստանին որպես փոխհատուցում Բերեզովսկու գործողություններից տուժածներին:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ.-ի հունիսին 2014թ.-ին Մարսելի դատարանը որոշում էր ընդունել Բորիս Բերեզովսկու առանձնատան բռնագրավման մասին, որը գտնվում է Կոտ դ՛Ազուրում:

Բերեզովսկին վախճանվել է Մեծ Բրիտանիայի իր տանը 2013թ.-ի մարտի 23-ին, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել: Նույն թվականի սեպտեմբերին նրա բրիտանացի իրավաբանները հաղորդեցին, որ ձեռներեցի պարտքը կազմել է 309 մլն ֆունտ ստերլինգ(483 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ