News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության համար անվերահսկելի հարցեր չկան: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների դիտողությանը, որ ընդդիմությունը ցանկանում է քննարկել կառավարման ճգնաժամը, Աբրահամյանը պատասխանեց. «Դուք կարո՞ղ եք մատնանշել այն հարցը, որը դուրս է եկել մեր վերահսկողությունից: Հակառակը, մենք մեր կառավարչական ներուժի 100%-ը դեռ չենք օգտագործել: Կարող եմ ասել, որ մենք ավելի լավ եւ արդյունավետ կկառավարենք»: 

2015թ. բյուջեի նախագիծը, որն արդեն ուղարկվել է խորհրդարան, Աբարահամյանը անվանեց իրատեսական: Կառավարության բոլոր ջանքերն ուղղված են 2015թ. նախատեսված 4%-անոց տնտեսական աճի ապահովմանը: «Դուք գիտեք, որ արագ փոփոխվող աշխարհում տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները քիչ չեն: Դրանք եւ տարածաշրջանային գործոններն են, եւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները: Սակայն մենք փորձում ենք օպտիմալ քայլեր կիրառել մեր տնտեսության կայունությունը պահպելու համար», - հայտարարեց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ