News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2015թ. Ղազախստանում կնշվի ղազախական պետականության 550-ամյակը, հայտնում է «Ղազախստանի նորությունները»՝ մեջբերելով երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին:

«Քերեյն ու Ջանիբեկը 1465թ. ստեղծեցին առաջին խանությունը: Հնարավոր է, որ այն այդ տերմինի ժամանակակից ըմբռնմամբ պետություն չի եղել: Սակայն դա կարելի է ասել նաեւ այդ դարաշրջանի բոլոր պետությունների համար: Կարեւոր է, որ հիմքն այն ժամանակ է դրվել, եւ մենք մեր նախնիների մեծագույն գործերի շարունակողն ենք», - հայտարարել է Նազարբաեւը:

Օրացույցում այդ տոնի ընդգրկումը Ղազախստանի պատասխանն էր Պուտինի հայտարարությանը, որ Նազարբաեւը պետություն է ստեղծել տարածքի վրա, որտեղ երբեք պետություն չի եղել: «Ղազախները պետականություն չեն ունեցել: Այս իմաստով նա (Նազարբաեւը) եզակի մարդ է հետխորհրդային տարածքում ու նաեւ Ղազախստանի համար»:

Հիշեցնենք, որ Սելիգերում Պուտինի այդ հայտարարության շուրջ Ղազախստանում լայն քննարկումներ են ծավալվել: Ի պատասխան՝ Կազնետում կոչ է արվել Ղազախստանի պետական տոների օրացույցի մեջ ներառել «Առաջին պետության՝ Ղազախական խանության օրը (1465-1847)»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ