News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ադրբեջանցի իրավապաշտպաններ Գյունայ Իսմայլովայի եւ Սամիրա Քազիմլիիի՝ ամերիկյան «The New York Times»-ում հրապարակված հոդվածը:

Որպես իրավապաշտպաններ՝ մենք պետք է տեղեկացնենք, որ Ադրբեջանում մեր դրությունն արագորեն վատթարանում է: Երկու տարի առաջ Եվրոպայի իրավապաշտպան խմբավորումներն անհանգստություն հայտնեցին, որ մեր երկրում «Եվրատեսիլ»-ի անցկացումն ավելի շատ կխթանի Ադրբեջանի՝ ավելի ու ավելի անտանելի դարձող ռեժիմը: Հիմա նրանց մտավախություններն արդարացան: Միայն անցյալ տարի մենք շինծու մեղադրանքներով իրավապաշտպանների ձերբակալությունների նոր շարք տեսանք:

Այդ պատճառով պատկերացրեք մեր շփոթմունքը, երբ իմացանք մեր երկրի վերաբերյալ Եվրոպայի վերջին նախաձեռնության մասին. Եվրախորհուրդը Բաքվում այս շաբաթ եւ կիրակի համաժողով է անցկացնելու այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դա հետաքրքիր կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ:

Արդեն սահմանափակ թվով անկախ հասարակական կազմակերպությունների շատ ղեկավարներ բանտերում են, նրանց մեծ մասը՝ «ապօրինի ձեռնարկատիրության», իշխանությունը չարաշահելու, պետական դավաճանության եւ հարկերից խուսափելու կեղծ մեղադրանքներով: Լրագրողները նույնպես պարբերաբար թիրախում են հայտնվում:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը տարօրինակ վայր է թվում մարդու իրավունքներն ավելի լավ իրականացնելու վերաբերյալ քննարկում անցկացնելու համար: Եվրադատարանի վերջին որոշումներում Ադրբեջանը դատապարտվել է մարդու իրավունքների լուրջ խախտումների երկար ցանկի համար, այդ թվում՝ ոստիկանության կողմից կիրառվող տանջանքների եւ դաժանության, քաղաքական ընդդիմախոսների ձերբակալության, լրագրողների կալանավորման, ընտրություններին միջամտելու եւ քաղաքացիական հասարակության օրինական խմբերի գրանցումը մերժելու համար:

Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին հետեւելու փոխարեն, Ադրբեջանը շարունակում է օրենքը որպես քաղաքական մահակ օգտագործել, որպեսզի քննադատներին ստիպի լռել: Ինչպես շատ այլ երկրներում, որպես տնտեսությունը գործում է նավթային եկամուտների հաշվին, Ադրբեջանի կոռումպացված իշխող վերնախավը շահագրգռված չէ օրենքի գերակայության իրականացմամբ, ինչը նրան կբերեր անխուսափելի կործանման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ