News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե նախկինում պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կարելի էր բնութագրել «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա հիմա` «ոչ մի քայլ առաջ եւ մի քանի քայլ ետ»: Այդ մասին հոկտեմբերի 22-ին ասաց ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդանը` Ազգային Ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին:

Խոսելով Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, որը պիտի կայանա հոկտեմբերի վերջին Փարիզում, Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի նախագահի այդ նախաձեռնությունը:

«Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է լինելու վերջին երեք ամսվա ընթացքում, որը երեք նախագահող երկրների կողմից է նախաձեռնված: Եւ դա ցույց է տալիս եռանախագահողների հաստատակամությունը` շարունակելու միասնական ակտիվ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելուն», - ասաց Նալբանդյանը:

Թե ինչու չկա առաջընթաց, բոլորին հայտնի է, հավելեց նախարարը. պատճառը ո’չ Ղարաբաղն է, ո’չ Հայաստանը, ո’չ էլ եռանախագահները: Որքանքով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ Փարիզի գագաթնաժողովի ընթացքում, ժամանակը ցույց կտա, բայց ամեն դեպքում կարելի է ասել, որ Հայաստանը, ինչպես միշտ, կառուցողական է տրամադրված: «Մենք միշտ դրական ենք արձագանքել եռանախագահների բոլոր նախաձեռնություններին` ուղղված ամենաբարձր մակարդակով հանդրպումների կազմակերպմանը: Եւ մենք կառուցողական տրամադրությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը», - եզրափակեց ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ