News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տարբեր կանանցից երկու եւ ավելի երեխա ունեցող տղամարդիկ պետք է «հայրական կապիտալ» ստանան: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:

Նման արտասովոր գաղափարով են հանդես եկել ՌԼԴԿ խմբակցության պատգամավորները եւ արդեն համապատասխան օրինագիծ պատրաստել: «Եկեք խթանենք այդպիսի պտղաբեր տղամարդկանց, որպեսզի նրանք կարողանան հայրական կապիտալ ստանալ՝ այն ուղղելով նաեւ ալիմենտ վճարելուն: Եկեք չամաչենք այն փաստից, որ ամուսնությունը վաղուց արդեն դադարել է լինել մեկ անգամ ու ընդմիշտ, իսկ մենք պետք է ավելացնենք բնակչության թիվը»,- լիբերալ-դեմոկրատների խմբակցության անդամ Վալերի Սելեզնյովի հայտարարությունն է ներկայացրել պարբերականը: Նա նաեւ առաջարկել է իրենց օրինագիծը կոչել «արուի օրենք»:

Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ 2017 թվականը մայրական կապիտալը երկարաձգելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ