News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կյանքի 36-րդ տարում Լենինգրադյան կենդանաբանական այգում սատկել է Վարվարա արջը, ով երկարակեցության ռեկորդ էր սահմանել: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով հաստատության մամուլի ծառայությանը:

Ինչպես նշում է աղբյուրը, այս պահին աշխարհում կենդանաբանական այգիներում ավելի մեծ հասակի արջ, քան Վարվարան էր, գոյություն չունի: Վայրի բնության մեջ ծուռթաթերը, որպես կանոն, ապրում են 15-20 տարի: Կենդանաբանական այգու պայմաններում կյանքի տեւողությունը երկարում է:

Աղբյուրը հիշեցնում է, որ 35-րդ տարեդարձն արջը նշել էր Լենինգրադյան կենդանաբանական այգում հունիսի 25-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ