News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն արդեն մի քանի տարի սերտ համագործակցում է Հայաստանի Ոստիկանության հետ, որի ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված Ոստիկանության գործունեության բարեփոխմանը: Այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին այն մասին, որ որոշ լրատվամիջոցներ վերջերս նշում են, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ֆինանսավորում է Հայաստանի Ոստիկանությանը:

«Ինչ վերաբերում է անմիջապես ֆինանսավորմանը. պետք է նշեմ, որ ԵԱՀԿ-ն դրամաշնորհային կազմակերպություն չէ, մենք չենք կարող եւ չենք ֆինանսավորում որեւէ պետական կառույցի: Դա, սակայն, չի նշանակում, որ մենք չենք կարող կազմակերպել մասնագիտացված դասընթացներ, կրթական ծրագրեր, կադրերի վերապատրաստում, ինչպես նաեւ տրամադրել փորձագիտական եւ տեխնիկական աջակցություն: Մեր մանդատի շրջանակում ենթադրվում է՝ խթանել ԵԱՀԿ հանձնառությունների իրագործումը ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական եւ մարդու իրավունքների ոլորտներում:

Այսպիսով, Ոստիկանության հետ համագործակցության բազմամյա ծրագրի շրջանակում մեր գործունեությունն ուղղված է եղել խթանելու ոստիկանության գործունեության ժողովրդավարական սկզբունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, խրախուսելու ոստիկանության գործակցությունը հասարակության եւ ԶԼՄ-ների հետ, կրթական համակարգի բարեփոխումը եւ այլն: Մենք նաեւ ոստիկանական համակարգի եւ այլ պետական կառույցների աշխատակիցներին, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մեր հայաստանյան գործընկերներին բազմիցս հնարավորություն ենք ընձեռել ծանոթանալ միջազգային փորձին: Օրինակ՝ ԵԱՀԿ-ն փորձագետ է հրավիրել Մեծ Բրիտանիայից՝ «համայնքային ոստիկանության» ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույց մշակելու եւ այս թեմայով ուսուցողական սեմինարներ կազմակերպելու համար: Ավելին, ԵԱՀԿ աջակցությամբ մշակվել է նոր կրթական համակարգ՝ միջազգային փորձի եւ չափանիշների հիման վրա: Օրինակները շատ են, բոլորն անհնար է թվարկել:

Կցանկանայի առանձնացնել այն փաստը, որ ԵԱՀԿ բյուջեն ձեւավորվում է բոլոր 57 անդամ-պետությունների ներդրումներից՝ ներառյալ Հայաստանի, եւ հանդիսանում է փոխհամաձայնեցված որոշման արդյունք, այսինքն՝ անհրաժեշտ է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը: Հետեւաբար մեր գործունեությունը եւ ծախսերը գտնվում են ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրության կենտրոնում»,- նշեց Անդրեյ Սորոկինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Ամենաշատ