News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Աթենքում հանդիսավորությամբ բացվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից իրականացված Ասորիների ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:

Հունաստանի մայրաքաղաքում, որտեղ շուրջ 8.000 ասորի է ապրում, հուշարձանի բացմանը մասնակցել է 400 մարդ, այդ թվում՝ հայ համայնքի անդամներ, ինչպես նաեւ Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ: Հուշարձանը պաշտոնապես ներկայացրել են հունական մայրաքաղաքի ներկա եւ նախկին քաղաքապետարանների կողմից:

Սա Ասորիների ցեղասպանության զոհերի՝ աշխարհում արդեն իններորդ հուշարձանն է: Մյուս հուշարձանները կանգնեցվել են Յենչեպինգում (Շվեդիա), Լիեժում (Բելգիա), Արնուվիլում (Ֆրանսիա), Երեւանում (Հայաստան), Ֆեյրֆիլդում (Ավստրալիա), Ուելսում (Մեծ Բրիտանիա), Լոս Անջելեսում (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ), Չիկագոյում (ԱՄՆ, Իլինոյս նահանգ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ