Բաքվում երիտասարդ աղջկա վայրագ սպանություն է արձանագրվել: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, դաժան հանցագործությունն իրագործվել է Խատաինսկի շրջանում:
20-ամյա Գյունել Նուրիեւյին գլխատված են գտել: Հանցագործն ու սպանության դրդապատճառները հայտնի չեն:
Խատաինսկի շրջանի ոստիկանության վարչության տեղեկացմամբ, սպանված Գ.Նուրիեւան սովորում էր Բաքվի երաժշտական դպրոցներից մեկի երկրորդ կուրսում: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվում: Աշխատանքներ են տարվում հանցագործին կամ հանցագործներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ: