News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գրասենյակում երաժշտություն լսելը բարձրացնում է առաջադրանքների կատարման արագությունն ու ճշգրտությունը, ինչպես օրինակ տվյալների մուտքագրումը, ուղղումը եւ այլն:

Ինչպես հաղորդում է «fedpost.ru»-ն, գրասենյակում անցկաված փորձի արդյունքները ցույց են տվել, որ աշխատողների 88 տոկոսն ավելի լավ էր հաղթահարում առաջադրանքները, երբ երաժշտություն էր լսում:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 81 տոկոսն ավելի շուտ էր աշխատանքն ավարտում, երբ երաժշտություն էր լսում: Հայտնաբերվել է, որ աշխատողների արդյունավետության վրա ազդում է երաժշտական ժանրը: Ավելին, գործունեության ամեն տեսակի համար հարկավոր է երաժշտական հատուկ ժանր ընտրել: Օրինակ, հարկային դեկլարացիաներ լրացնելու համար դասական երաժշտությունն է համապատասխանում, որը բարձրացնում է մաթեմատիկական հմտությունները:

Խմբագրության ժամանակ արդյունավետության էր հնարավոր հասնել պարային երաժշտություն լսելիս: Դեւիդ Գետայի երգերի ներքո աշխատող մասնակիցներն աշխատանքը 20 տոկոսով ավելի արագ էին ավարտում, քան նրանք, ովքեր աշխատում էին առանց երաժշտության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ