News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

20-ամյա բրիտանուհի Բեթ Գուդիերի մոտ հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել. Քնած գեղեցկուհու սինդրոմ:

Ըստ ՌՈՍԲԱԼՏ-ի, դա հազվագյուտ նյարդաբանական խանգարում է, որի արդյունքում աղջիկը երբեմն ստիպված է լինում օրական մինչեւ 22 ժամ անկողնում անցկացնել: Նույնիսկ արթուն ժամանակ Բեթն իրեն հանգստացած չի զգում: Նա անուշադիր է, դժվարությամբ է հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը եւ իրեն երեխայի նման է պահում:

Բժիշկները չեն կարողանում հստակեցնել հիվանդության պատճառը, որի ախտանշանները Բեթի մոտ ի հայտ են եկել 16 տարեկանում: Մինչ այդ աղջիկը միանգամայն առողջ, նորմալ երեխա է եղել: Mignews-ի փոխանցմամբ, Քնած գեղեցկուհու սինդրոմի դեմ դեղամիջոց առայժմ գոյություն չունի:

Բժիշկների տեղեկացմամբ, աշխարհում նման հիվանդություն ունի շուրջ հազար մարդ, որոնց մեծ մասը տղամարդիկ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ