News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջանակում հիմա էլ խոսում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին:

Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, որ  Հարությունյանից ազատվելու Սերժ Սարգսյանի մոտ առաջացել է այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները:

Ի դեպ, վերջին օրերին խոսվում է նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, եւ, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ