News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության իր աշխատասենյակում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո երեկ ԲՀԿ գրասենյակ է հրավիրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա՝Րաֆֆի Հովհաննիսյանին։ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, քանի որ եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն իրեն տեղյակ պահում։Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել։ Ըստ այդմ էլ որոշվել է, որ Ծառուկյանի խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»։ Նկատենք, որ առաջին նախագահի կողմից «քառյակ» որակված միավորման հանդիպմանը եւս ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը չկար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ