«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի. «Իհարկե, ժողովրդի դժգոհությունը մեծ է, սակայն հարցն այն է, թե ովքեր են խոսում իշխանափոխության կամ էլ համակարգային փոփոխությունների մասին: Նախկին ՀՀՇ-ն դարձել է ՀԱԿ, բայց մենք չենք կորցրել մեր հիշողությունը, չենք մոռացել, թե իրենք ինչպես էին կառավարում, երբ իշխանություն էին: Այդ ինչպե՞ս եղավ, որ միանգամից փոխվեցին: Եթե արդար կառավարող էին, թող 90-ականներին կառավարեին:
Կա նաեւ մեկ այլ ուժ, որն ասում է՝ եթե գամ իշխանության, կոռուպցիայի դեմ կպայքարեմ: Սակայն որտեղի՞ց գոյացան նրանց միլիարդները, այս փոքր ու աղքատ երկրում ինչպե՞ս կարողացան այդքան հաջող բիզնես ծավալել ու օլիգարխ դառնալ: Ինչպե՞ս կարող են նրանք համակարգը փոխել ու դեմ գնալ իրենց շահերին: Այսինքն՝ իրական փոփոխությունների մասին խոսք լինել չի կարող: Ես մեխանիկական իշխանափոխությունը չեմ ընդունում: Ասել եմ ու էլի կրկնում եմ՝ նրանք փորձում են սակարկել իշխանությունների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում