News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օտտավայում հրաձգություն կազմակերպած կանադացին դեպքից շատ առաջ հոգեկան շեղումներ է ունեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով նրա ընկերոջ՝ Դեյվ Բեթյորսթի խոսքերը: Հրաձիգը, հիշեցնենք, 32-ամյա Միշել Զեհաֆ Բիբոն էր:

«Մենք զրուցում էինք խոհանոցում, նա ասաց, որ սատանան հետապնդում է իրեն: Կարծում եմ՝ նա հոգեկան հիվանդ էր», - Դեյվի խոսքերն է մեջբերում աղբյուրը: Նա նշել է, որ Զեհաֆ Բիբոն հաճախ էր խոսում աշխարհում շեյթանի (սատանայի) ներկայության մասին:

Զեհաֆ Բիբոյի տարօրինակ վարքը նկատել էին նաեւ մզկիթում: Հավատացյալները դժգոհել էին, անգամ նրան խնդրել աղոթքի ժամանակ մզկիթ չայցելել: Հետո նա հոգեբուժական զննման էր ենթարկվել: 2011թ. Զեհաֆ Բիբոյին կողոպուտի մեղադրանք էին ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ