News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոնդուրասում ուժողագույն երաշտի հետեւանքով վտանգված է շուրջ 500 հազար մարդու գոյությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի հայտարարությունը:

Ըստ կազմակերպության՝ ամենաաղքատ ընտանիքներին սովն է սպառնում, պարենի գներն աճում են, գյուղացիների եկամուտները՝ նվազում:

Շատերը  վաճառում են գույքը եւ անասուններին, որպեսզի գոյատեւեն, ոմանք լքում են տները՝ երաշտից փրկվելու համար: Բժիշկներն ու իրավապահները բարեգործական հիմնադրամներին խնդրում են տուժած հոնդուրասցիներին օգնություն հատկացնել:

Հոնդուրասը Լատինական Ամերիկայի տնտեսապես թույլ զարգացած երկրներից է եւ կախում ունի ԱՄՆ-ի տնտեսությունից, ինչպես նաեւ արտահանվող հիմնական ապրանքների՝ բանանի եւ սուրճի համաշխարհային գների տատանումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ