News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հոկտեմբերի 22-ին Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատում հանդիպում ունեցավ Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի նահանգապետ Լուբոմիր Ֆրանցի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաեւ Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, ծնունդով Հրադեց Կրալովցի Ռոբին Բյոհնիշը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու պետությունների միջեւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանների միջեւ տնտեսական, գիտա-կրթական եւ մշակութային կապերի հեռանկարներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործակցային հարաբերություններ հաստատել երկրամասի եւ Հայաստանի Տավուշի մարզերի միջեւ: Այս նպատակով մոտ ապագայում կսկսվեն բանակցությունները համագործակցության հուշագրի նախագծի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ