Իսլամական պետության զինյալները սիրիական Քոբանի քաղաքում մոտ 700 բնակիչ են շրջափակել: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալին:
«Մի քանի հարյուր մարդ, հիմնականում մեծահասակներ, չեն կարող լքել քաղաքի կենտրոնը: Բացի այդ, 10-12 հազար մարդ գտնվում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանում գտնվող Քոբանի շրջանում, նրացից շատերին սպառնում են ԻՊ-ի ուժերը», հայտարարել է ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ շարունակ իսլամիստները հարձակումներ են իրականացնում քրդերով բնակեցված Քոբանի քաղաքի վրա, եւ մի քանի օր առաջ զավթել էին քաղաքի 40%-ը, սակայն ավիահարվծների ու քրդերի դիմադրության շնորհիվ կրկին ստիպված են հետ նահանջել: