News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ցեղասպանությունների օրը կարելի է նշել դեկտեմբերի 9-ին: Այս մասին ասված է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունում: Պատգամավորն առաջարկել էր մայիսի 19-ին նշել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված ժողովուրդների (հույների, ասորիների, եզդիների) զոհերի հիշատակի օրը:

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցությունն արդեն առաջարկել էր  Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ոչ հայ զոհերի հիշատակի օր սահմանել մայիսի 19 –ը՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Սակայն ԱԺ իշխող մեծամասնությունը մերժել էր օրինագիծը՝ միաժամանակ նշելով, որ այդ ժողովուրդների ցեղասպանությունը եւ դրա ճանաչման անհրաժեշտությունը ոչ ոք չի հերքում:

Կառավարությունում կրկին քննարկման դրված օրինագծի եզրակացությունում առաջարկվում է հիշատակի օր սահմանել դեկտեմբերի 9-ը՝ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու կոնվենցիայի  ընդունման օրը: Միաժամանակ, կառավարությունն առաջարկում է օրն անվանել Ցեղասպանությունների հիշատակման օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ