News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը առաջարկում է չեղարկել զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Այդ մասին ասվում է «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծում, որը կազմել են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանն եւ Թեւան Պողոսյանը («Ժառանգություն» խմբակցության նախագահ եւ քարտուղար):

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կառավարության նիստին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ հարցը շատ բարդ է միանշանակ որոշում կայացնելու համար: «Անհրաժեշտ է հանրային հատվածի ու քաղաքական ուժերի մասնակցությամբ լայն քննարկումներ անցկացնել», - հավելեց նախարարը:

«Ճիշտ է: Սա այնպիսի հարց չէ, որի լուծման համար 2-3 մարդու կարծիքը բավարար լինի», - հավելեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ