News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված մի քանի տասնյակ բնակիչներ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելու կառավարության անդամների հետ: Բնակիչների խոսքով՝ կառավարության շենքի մետ հավաքվելու պատճառն այն է, որ լսել են՝ ցանկանում են բնակարանի փոխարեն որպես փոխհատուցում գումար տրամադրել:

«Խոսակցություններ են պտտվում, որ կարող ա բնակարանի փոխարեն մեզ գումար տան, չնչին գումար: Ոչ մեկին էլ գումար պետք չի, մենք մեր բնակարանների տերն ենք: Էդ չնչին գումարներով սկի մի սենյականոց բնակարան չենք կարող գնել: 180 բնակիչ միահամուռ կանգնած են, պահանջատեր են իրենց բնակարաններին: 10 տարի քաղաքացին սպասի բնակարանի ու իրեն գումար առաջարկե՞ն: Եկել ենք ասելու, եր մենք մեր բնակարաններն ենք ուզում»,- NEWS.am-ին ասաց բնակիչներից Զոյա Պետրոսյանը:

Բնակիչներն այժմ սպասում են, որ կառավարությունում ընդունեն իրենց, հույս ունեն, որ այնտեղ կհանդիպեն նաեւ «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանին, որը, դեռեւս մայիս ամսին նրանց խոստացել էր նոր պայմանագրեր կնքել, ըստ որի բնակիչները գումար կավելացնեին եւ ավարտին կհասցվեր բնակարանների շինարարությունը, սակայն մինչեւ օրս չի կատարել իր խոստումը:

Հիշեցնենք, որ «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ