News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը, ծանոթանալով գործի նյութերին, պնդում է, որ իր պաշտպանյալի գործողություններում հանցակազմ չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արայիկ Ալվանդյանը հայտնեց, որ ինքն այդ կապակցությամբ միջնորդություններ է ներկայացրել:

«Իմ միջնորդությունները մերժվեցին, սակայն պնդում եմ, որ Վալերին այս գործով տուժող է, ոչ թե մեղադրյալ, նրա հանցանքն ապացուցված չէ: Ցուցմունքներում էլ ոչինչ չկա այն մասին, որ Վալերի Հովհաննիսյանը խուլիգանություն է կատարել, միայն մի վկա ասել է, որ հայհոյանքներ է լսել, սակայն խուլիգանության մասին խոսք չկա»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերվում է գործով մեկ այլ մեղադրյալ, Վալերի Հովհաննիսյանին եւ 4 անձի հրազենային վնասվածք հասցրած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի պնդումներին, թե Վալերի Հովհաննիսյանը ծեծի է ենթարկել իր պաշտպանյալին, Արայիկ Ալվանդյանը պատասխանեց. «Վալերի Հովհաննիսյանը ի սկզբանե հայտնել է, որ կապ չունի կատարվածի հետ, թե ով ինչ է արել, ես չգիտեմ: Գործով առաջին դատական նիստը կնշանակվի մինչեւ նոյեմբերի 20-ը, ամեն ինչ կբացահայտվի»:

Անդրադառնալով Վալերի Հովհաննիսյանի առողջական վիճակին, փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին շուտով կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ վիրահատություն կատարելու: Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորել են՝ աղիքը դուրս ընկած վիճակում, առ այսօր նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։ Գործով նախաքննությունն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ