News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հավանություն է տվել Լատվիայի եւ Էստոնիայի ապօրինի միգրանտների ռեադմիսիայի մասին համաձայնությանը: Փաստաթղթերը կազմվել են Հայաստան-ԵՄ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի շրջանակներում, որից հետո տիպային համաձայնագրերը պետք է կնքվեն անդամ-երկրների հետ առանձին-առանձին:

Իր տարածքում (այդ թվում եւ օդանավակայանում) ապօրինի միգրանտ հայտնաբերած երկիրը 2 օրվա ընթացքում պետք է ռեադմիսիայի դիմում ուղարկի գործընկեր-երկրին: Քաղաքացիները վերադարձվում են նախօրոք պայմանավորված կետերում: Ապօրինի միգրանտին ուղեկցողը պետք է լինի առանց զենքի եւ քաղաքացիական հագուստով: Ապօրինի միգրանտի հնարավոր հակաիրավական գործողությունները նա պետք է նախազգուշացնի «խելամիտ եղանակներով»:

Միեւնույն ժամանակ գործընկեր-երկրները պարտավորվում են ապահովել իրենց տարածքում ուղեկցողների անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ