Վնուկովո օդանավակայանում (Ռուսաստան) ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, գրում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կուրգան-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737»-ի անձնակազմի հրամանատարը վթարային վայրէջք է հայտարարել, քանի որ ինքնաթիռի շարժիչում օտար իր է ընկել:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան: Զննության ժամանակ պարզվել է, որ օդանավի ուժային ագրեգատի մեջ թռչուն է ընկել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին «Վնուկովոյում» կործանվել էր Total նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Քրիսթոֆ դե Մարժերնի թեթեւ շարժիչով ինքնաթիռը: Ընկերության նախագահն ու անձնակազմի բոլոր անդամները զոհվել են: