News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար Ռուսաստանն արգելել է ավելի քան 1,3 մլն օտարերկրյա քաղաքացիների մուտքն իր տարածք: Այդ մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2014թ. սկզբից մոտ 10,8 մլն օտարերկրյա քաղաքացի է մուտք գործել Ռուսաստան: «Այժմ մոտ 4.2 մլն օտարերկրյացի ընդգրկված են այսպես կոչված «ռիսկի խմբում» (աշխատանքային գործունեության համար ձեւակերպված  փաստաթղթերի բացակայության պայմաններում երկրում գտնվելու 90-օրյա օրինական ժամկետի գերազանցում): Ավելի քան 1,3 մլն օտարերկրյա քաղաքացինրի մուտքը ՌԴ տարածք արգելված է միգրացիոն օրենդրությունը խախտելու համար», - աղբյուրը մեջբերում է մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Նշենք, որ, որոնք խախտել են Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետները խախտած աշխատանքային միգրանտները կարող են երկիր մուտք գործելու 10 տարվա արգելք ստանալ: Համապատասխան օրինագիծը հոկտեմբերի 17-ին Պետդուման ընդունել է առաջին ընթերցմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ