News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


«Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթեւան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երեւույթ: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երեւույթներ խտացված են տնակային ավաններում, ուր մի կերպ գոյատեւատող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը եւս կրում է համատարած բնույթ: Իսկ նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները»:

«Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի շրջանակում «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները  վառելափայտ, հագուստ եւ խաղալիքներ տրամադրեցին կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ու երեխաներին:

Ներկայացվող տեսանյութը Գյումրու նախկին զբոսայգիներից մեկում տեղադրված 6 մետրանոց տնակում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում եւ անհայտ է, թե երբեւէ կունենա՞ն քարաշեն բնակարան:

Տպել
Ամենաշատ