News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական գեներալ-պատագամավոր Սեյրան Սարոյանն այսօր ցանկանում էր մեկ այլ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանից պարզաբանումներ ստանալ ԱԺ-ում սահմանամերձ գյուղական համայնքներում հարկային արտոնություններ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Երեկ քննարկման ժամանակ տնտեսական հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի  միջեւ վեճ էր ծագել այդ առիթով։

Խորհրդարանի նիստի մեկնարկից քիչ անց, Սեյրան Սարոյանը դուրս եկավ խորհրդարանի դահլիճից`Վարդան Այվազյանի ուղեկցությամբ:  Զրույցի ընթացքում Սեյրան Սարոյանը  խեթ հայացք նետեց  Վարդան Այվազյանի վրա, ցուցամատը ուղղելով՝ ասաց. «Տես հա, հանկարծ ժողովրդի համար լավ չի ըլե, թե իմացա ձեր բիզնեսների հըմար եք անում…»:

Վարդան Այվազյանը ձեռքի շարժումով փորձեց Սեյրան Սարոյանին հավաստիացնել, որ ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար է լինելու այս օրենքի նախագիծը:

Տպել
Ամենաշատ