News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը ողջունել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծումը:

Բրյուսելում ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը համախմբել էր Եվրախորհրդարանի մեկ տասնյակից ավելի պատգամավորների, Բրյուսելում տեղակայված միջազգային եւ համայնքային նշանակության մի շարք կառույցների պատասխանատուների։

Միջոցառմանը, որի գլխավոր բանախոսը Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր, ելույթ է ունեցել նաև Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: Վերջինս, ողջունելով ԼՂՀ անկախության հերթական տարեդարձը՝ հայտարարել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ձևավորման մասին։ 

«Սա ճիշտ ուղղությամբ արված կարևոր քայլ է. եվրոպական հաստատություններում Լեռնային Ղարաբաղին առավել մեծ ներկայությանը նպաստելը նշանակում է նպաստել այդ հաստատությունների կողմից այս երկրի իրականությունը առավել հիմնավոր կերպով ճանաչելուն» - մեկնաբանել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը :

Անդրազգային այս խմբի նպատակը ճանաչողական այցերի միջոցով եվրոպական և ղարաբաղյան քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների հաստատմանը նպաստելն է, ինչպես նաև եվրոպական և միջազգային հաստատություններում Լեռնային Ղարաբաղի ներկայությունն ամրապնդելը :

 «Մեր ժամանակաշրջանում այլևս անհնար և ապօրինի են որևէ երկրի՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խանգարելու փորձերը»,- նշել է Ֆրանսուա Ռոշբլուանը: «Եվրոպան պետք է սովորի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ծանոթանալով երկրին` Բրյուսելն այն կճանաչի»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ