News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները Երեւանի Շիրակի փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Հովնան Հ.-ին եւ 1978 թ. ծնված Անդրանիկ Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ Հովնան Հ.-ի գրպանից հայտնաբերվել է 6, իսկ Անդրանիկ Թ.-ի գրպանից՝ 0.8 գրամ հաշիշանման զանգված:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովնան Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ` հետեւի նստելատեղի մոտից, հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր 14 փաթեթ, որոնց զննությամբ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշանման զանգված:

Հովնան Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պահել է օգտագործելու եւ վաճառելու նպատակով:

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Պարզվել է նաեւ, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Հովնան Հ.-ն պարբերաբար` 5 անգամ, վերջին անգամ հոկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, 3.000 դրամով Շիրակի փողոցում թմրամիջոց է վաճառել Անդրանիկ Թ.-ին:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ