News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մոտ հարյուր աշխատող երիտասարդ ծնողներ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ պահանջելու հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է նվազեցնել աշխատող մայրերի նախածննդյան եւ հետծննդյան նպաստի չափը (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցըհաղորդում է, որ ակցիայի մանսակիցները պարզել են «Ով հղիանա, ում բյուջեն լցվի», «Մի խլեք իմ պամպերսի գումարները» «Շքեղության հարկը հանում եք կանանց նպաստը կրճատելով» եւ այլ կարգախոսերով պաստառներ։ Ծնողներից մի քանիսն ակցիային մասնակցում են իրենց երեխաների հետ։ Նրանք իրենց պահանջով նամակ հանձնեցին ՀՀ Կառավարության դիմումների եւ  նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, որը խոստացավ 15 օրից պատասխան տալ:

«Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ ժամանակավոր անշախատունակության նպաստների մասին ՀՀ օրենքում վերոնշյալ խնդրհարույց խտրական եւ չափազանց վտանգավոր փոփոխություններ կատարելուց: Ակնկալում ենք հրապարակային եւ գործնական պատասխան մեր Կառավարությունից սույն նամակին: Մենք պատրաստակամ ենք հանդիպելու եւ մեր մտահոգությունները առեւես ու հրապարակային քննարկելու եւ հայտնում ենք, որ մեր ձայնը լսելի չլինելու դեպքում օգտվելու ենք օրենքով մեզ վերապահված բոլոր իրավունքներից՝ այդ թվում ժողովներ, հանրահավաքվեր, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքով նախատեսված իրավունքից»,- հայտարարեց «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ Աննա Նիկողոսյանը:

Մինչեւ նամակը հանձնելը հավաքվածները վանկարկում էին «վարչապետ, վարչապետ» եւ բղավում «վերջ տվեք սաշիկիզմին»:

Նշենք, որ նախաձեռնությանը աջակցելու են եկել նաեւ մեծ թվով «Դեմ եմ» անդամներ:

Նշենք, որ ըստ օրենքի փոփոխությունների, կրճատվում է աշխատող հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը,  դրվում է միջին աշխատավարձի վերին շեմ, որից հաշվարկվելու է մայրության նպաստը,  կրճատվում է երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (ներկայում վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը): Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է այդ գումարների հաշվին չաշխատող կանանց համար մայրության նպաստ սահմանելու անհրաժեշտությամբ:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ