News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հին Չինաստանում արջերին հավերի ու շների հետ նույն ախոռում են պահել, գրում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին են վկայում Չինաստանի կենտրոնական նահանգում՝ Հենանում, իրականացված հնագիտական պեղումների արդյունքները, որտեղ հայտնաբերվել են արջի կմախքից հատվածներ, որոնք հաստատում են, որ այդ գիշատիչը «մարդու բարեկամ» է եղել:

Ուշադրությամբ ուսումնասիրելով արջի ոսկորների կառուցվածքը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վայրի բնության պայմաններում խոցելի գազանը ստիպված չի եղել պայքարել կյանքի համար եւ պաշտպանվել այլ գիշատիչների հարձակումներից: Ակնհայտ է, որ արջն ապրել է մարդկանց շրջանում:

Պատմաբանների կարծիքով, հնագիտական գտածոն ապացույցն է այն բանի, որ Հին Չինաստանի բնակիչների տնային տնտեսություններում այդ գիշատիչները պակաս կարեւոր դեր չեն խաղացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ