News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում հղիության եւ հիվանդության նպաստերը չպետք է փոշիացվեն, հոկտեմբերի 23-ին լրագրողներին ասել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա նշել է, որ եթե 2014թ. հղիության եւ հիվանդության նպաստների համար նախատեսվել էր հատկացնել 4,5 մլրդ դրամ, ապա տարին փակվելու է 12 մլրդ դրամով (շուրջ 29 մլն դոլար): Այս աճը պատճառաբանված չէ, քանի որ  Հայաստանում ծնելիությունը տարեցտարի 42 – 43 հազար երեխա մակարդակի վրա է եւ 2014 թ. կտրուկ չի ավելացել:  «Եթե  վճարելու հարկ լիներ ծնելիություն աճի պատճառով, մենք միայն ուրախ կլինեինք: Սակայն թվերը դա չեն հաստատում», - նշել է Ասատրյանը:

Ըստ նրա՝   անբացատրելի է նաեւ հիվանդության պատճառով բացակայելու ժամկետի միջին աճը: Եթե նախկինում այն կազմում էր 7 օր, ապա այժմ՝ 14: Նշենք, որ ի տարբերություն խորհրդային տարիների, միայն 5-րդ օրվանից սկսած է պետությունը վճարում հիվանդության նպաստը:

Նախարարը հավելել է, որ ըստ էության, չեն բացառվում այն տարբերակները, երբ գործատուն հղի կին է ձեւակերպում, որը կարճ ժամանակ անց դեկրետ է գնում եւ սկսում նպաստ ստանալ: «Մենք ուսումնասիրել ենք  մյուս պետությունների փորձը եւ եզրակացրել, որ մեծամասամբ նպաստների իրավունքը սահմանափակ է. այն չի կարելի ստանալ՝ չունենալով որոշակի աշխատանքային փորձ», - հավելել է Արտեմ Ասատրյանը: Նա միաժամանակ պարզաբանել է, որ կառավարությունը մի շարք առաջարկներ է մշակել, սակայն  դրանք վերջնական բնույթ չեն կրում եւ  պարտադիր կքննարկվեն հասարակության լայն շրջանակների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ