News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ն՝ ս. թ. հոկտեմբերի 25-31-ը կանցկացնի «ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը:

Կինոփառատոնի բացման արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, հոկտեմբերի 25-ին. ժամը 17:30-ին կմեկնարկի կարմիր գորգի քայլերթը, իսկ ժամը 18:00-ին՝ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի Ստեֆան Բերլայի «Ջեքը եւ կկվով ժամացույց սիրտը» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին կհյուրընկալվեն շուրջ 20 ճանաչված հյուրեր համաշխարհային անիմացիայի առաջատար երկրներից՝ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), Գարի Շվարց (ԱՄՆ), Կարոլին Շվայցեր (Գերմանիա), Շառլի Սանսոնետտի (Ֆրանսիա), Արմինե Սանսոնետտի (Ֆրանսիա), Թամար Հայդուկե (Իտալիա), Առնաբ Չաուդհուրի (Հնդկաստան), Այլին Խաչատուրյան (Լիբանան), Սիմոն Ֆիլյո (Ֆրանսիա), Անա Նեդելկովիչ (Սերբիա), Սերժ Բեսեթ (Ֆրանսիա), Սերժ Ավեդիքյան (Ֆրանսիա), Մագդալենա Օսինսկա (Անգլիա), Իլյա Յուդովիչ (Ռուսաստան), Վլադիմիր Լապին (Ռուսաստան), Ստեֆան Բերլա (Ֆրանսիա), Մարկ Բորեալ (Ֆրանսիա), Մարի Բորեալ (Ֆրանսիա), Վլոձիմեժ Մատուշեւսկի (Լեհաստան):

Այս տարի «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստացել է 900 հայտ՝ շուրջ 90 երկրից, որոնցից կցուցադրվեն 400 լիամետրաժ, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր եւ հոլովակներ: Փառատոնի հիմնական մրցութային ծրագրերն են՝ «Լիամետրաժ ֆիլմ», «Կարճամետրաժ ֆիլմ», «Ավարտական ֆիլմ», «Երաժշտական ֆիլմ», «Հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմեր»:

Արտամրցույթային ծրագրերն են՝ «Երեւանյան պրեմիերաներ» ծրագիրը, որի շրջանակներում տեղի կունենա 6 լիամետրաժ անիմացիոն ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: «Անիմացիայի հսկանեը» ծրագրի շրջանակներում կնշվեն անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100 եւ հայ մեծանուն նկարիչ, մուլտիպլիկատոր Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 90-ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրագրերի շրջանակներում կկայանա ռեժիսորների ֆիլմերի «Հետահայաց» ցուցադրությունների ծրագիրը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակներում կներկայացվի ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «ՖՈԼԻՄԱԺԸ»: Ծրագրի իրականացման շրջանակներում կհյուրընկալվի նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր, մի շարք ֆիլմերի հեղինակ Սերժ Բեսեթը, ինչպես նաեւ կցուցադրվի 4 լիամետրաժ կինոնկար:

Ավանդույթի համաձայն՝ «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի «Վարպետության դասընթացներ» ծրագիրը. այս տարի կանցկացվի երեք մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տեւողությամբ: Մասնավորապես, վարպետության դասընթացներով հանդես կգան բրենդինգի եւ մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն (ԱՄՆ), բազմաթիվ ֆիլմերի նկարիչ եւ դիզայներ Կարոլին Շվայցերը (Գերմանիա), ինչպես նաեւ համաշխարհային ժամանակակից հեռուստատեսային անիմացիայի ճանաչված մասնագետ, արմատներով հայ Շառլի Սանսոնեթին (Ֆրանսիա):

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի նոր եւ կարեւորագույն նախաձեռնություններից մեկը արտադրության մեջ գտնվող անիմացիոն կինոնախագծերի մասնագիտական ներկայացումն է /երեք նոր նախագիծ/. Սերժ Ավեդիքյանի «Վերջին ռաունդը Ստամբուլում» անիմացիոն ֆիլմի արտադրական ընթացքը, Իլյա Յուդովիչի եւ Վալենտին Լապինի Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի արտադրական ընթացքը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ. «ՌեԱնիմանիա» Երեւանի 7-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում:

«ՌեԱնիմանիա» Երեւանի 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում՝ Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի պրեմիերային ցուցադրումով:

Երեւանյան ցուցադրումներից հետո «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը կհյուրընկալվի Գյումրիում:

Ս. թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակութի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին, «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմաացիոն կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը, կինոփառատոնի բացման եւ փակման պաշտոնական  արարողություններ բեմադրիչ, «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ