News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը Takata ընկերության կողմից արտադրված անվտանգության բարձիկների թերության պատճառով հայտարարել է ամբողջ աշխարհից 260 հազար ավտոմեքենաների հետ կանչի մասին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հետկանչման են ենթակա 2008-2012թ. ժամանակահատվածում արտադրված Micra եւ Cube մոդելները: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայից 105 հազար, Եվրոպայից 30 հազար եւ Չինաստանից 11 հազար ավտոմեքենա հետ կկանչվի: Ավտոմեքենաների անվտանգության բարձիկները կարող են պայթել, ինչի արդյունքում սրահում հնարավոր է մետաղական մասնիկներ հայտնվեն, որոնք ընդունակ են վնասելու ուղեւորներին եւ վարորդին:

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Ճանապարհային երեւեկության անվտանգության ազգային վարչությունը 7,8 մլն ավտոմեքենաների վարորդներին կոչ է արել փոխել անվտանգության բարձիկները: Այդ ավտոմեքենաներում նույնպես Takata ընկերության անվտանգության բարձիկներ են տեղադրվել: Միջադեպից հետո ընկերության բաժնետոմսերը 22%-ով ընկել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ