News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Փոխվարչապետ դառնալու ցանկություն չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ մեկնաբանելով խոսակցությունները նրա  փոխվարչապետ նշանակվելու մասին:

«Տենց առաջարկություն չի եղել, տենց բան չկա: Նախ եթե առաջարկություն չկա, ուրեմն հրաժարվելու կարիք էլ չկա»,-ասաց նախարարը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դրանից կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ, նախարարը փոխվարչապետ դառնալու ցանկություն  ունի, Բեգլարյանն ասաց. «Այսինքն, դուք միշտ հետեւություններ անում եք սխա՞լ»:

Երբ լրագրողները համառեցին, նախարարն ասաց. «Փոխվարչապետ դառնալու ցանկություն չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ