News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի նորանշանակ նախարարի ենթակաները բյուջետային միջոցները ծախսել են սեքս-բարեր այցելելու նպատակով, գրում է  Gazeta.ru՝ վկայակոչելով սինգապուրյան պարբերականին:

Աղբյուրի տեղեկություններով՝ այս փաստը խոստովանել է էկոնոմիկայի նախարար Եիտի Միյաձավան՝ միաժամանակ ընդգծելով, որ անձամբ ինքը Հիրոսիմայում երբեք սեքս-բարեր չի այցելել: Նա խոստովանել է, որ իր որոշ ենթականեր 2010թ. այցելել են Հիրոսիմայի այդ հաստատություն եւ 18 230 իեն (216 դոլար) վճարել, որոնք նախատեսված են եղել ներկայացուցչական ծախսերի համար:

Ճապոնական լրատվամիջոցներում տեղադրված լուսանկարներից երեւում է, որ խոսքը սադոմազոխիզմի սիրահարների ակումբի մասին է:

64-ամյա Եիտի Միյաձավան շատ տարիների ընթացքում ֆինանսների նախարարությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ