News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փաստաբան Արմեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի եւ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսին իրեն է դիմել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանի ընկերը ոստիկանի համար արտասահմանից «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու հարցում օգնելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն` ավտոմեքենան 2014 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, սակայն ավտոմեքենայի տեխնիկական վիճակը չի բավարարել ոստիկանին, եւ նշված հարցը պարզաբանելու համար 2014 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ի սահմաններում, իր գրասենյակում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը եւ վերջինիս ընկերները սպառնալով ու հայհոյելով վիրավորել են իրեն, պահանջել վերադարձնել իր միջոցով ՀՀ ներմուծված «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի համար վճարված գումարը, ապա ծեծի են ենթարկել իրեն:

Բացի դրանից, փաստաբան Արմեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ ավտոմեքենայի հարցի շուրջ պարզաբանման նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, կրկին հանդիպել է ոստիկանին, որի ժամանակ վերջինս առաջարկել է 1 մլն. 269 հազար ՀՀ դրամին համարժեք 3100 ԱՄՆ դոլար հավելավճարի եւ «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենայի հետ փոխանակել իր համար ներմուծված «Նիսսան Սերենա» մակնիշի ավտոմեքենան:

Արմեն Մ.-ն, վստահելով ոստիկանին, համաձայնվել եւ տվել է նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որի հիման վրա ավտոմեքենան մաքսազերծվել ու առուվաճառքի պայմանագրով հաշվառվել է ոստիկանի անվամբ, սակայն վերջինս խաբեությամբ չի տվել պայմանավորված հավելավճար գումարը:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ