News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հոկտեմբերի 25-ին կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:

ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից հայտնում են, թե փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի եւ վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի եւ Հադրութի շրջանի եւս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաեւ  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ:

Փառատոնին կներկայացվեն  նաեւ  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  եւ    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ ու նվագով հանդես կգան Հադրութի «Դիզակ» համույթը, երաժիշտներ ու երգիչներ Ստեփանակերտից:

Միջոցառման նպատակը դարերից եկող ազգային ավանդույթները արժեւորելն ու դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, ինչպես նաեւ բնության բարիքներից օգտվելու՝  հադրութցու  բազմաշնորհ տաղանդը ներկայացնելը: Այն նաեւ մշակութային ժառանգության, մասնավորապես,  ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող  արցախյան խոհանոցի, ժողովրդական բանահյուսության, բարբառի եւ  ենթաբարբառների  պահպանման եւ հանրահռչակման  նպատակ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ