News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա ինն ամիսներին ՀՀ ոստիկանությունը Ինտերպոլի անդամ երկրներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարողացել է պարզել երկրի իշխանությունների կողմից հետախուզվող 95 անձի գտնվելու վայրը: Այս մասին հոկտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ նրանցից 66-ին ձերբակալել են, 13-ին՝ արտահանձնել:

Ըստ փոխգնդապետի՝ ՀՀ իրավապահ մարմինները նշված ժամանակահատվածում 89 նոր հարցում են ստացել  հետախուզվող անձանց վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ միջազգային հետախուզման մեջ է 309 մարդ», - նշել է Ֆիդանյանը: Միեւնույն ժամանակ, հավելել է նա, Ազգային կենտրոնական բյուրոն արդյունավետ միջոցառումներ է անցկացնում Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզում հայտարարված մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված ժամանակահատվածում, ըստ Արա Ֆիդանյանի, Ինտերպոլի անդամ երկրներից ստացվել է 105 նոր հարցում: «ՀՀ Ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների շնորհիվ մեր երկրում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 53 մարդ (2013 թ. այդ թիվը կազմել էր 33): Նրանցից  28-ը ձերբակալվել են, 8-ը՝ արտահանձնվել: Հարցումներ են ստացվել նաեւ 8 չճանաչված դիակների  կապակցությամբ, որոնցից 2-ի ինքնությունը պարզվել է», - ընդգծել է Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ