News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քանի անգամ ենք ստիպված բացատրել, որ սպորտը չի կարելի  քաղաքականացնել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտարարեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը: Ի պատասխան լրագրողի հարցին՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն նախկին անդամ՝ այցելե՞լ է արդյոք վերջինս հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած խորհրդարանական եռյակի հանրահավաքաին, Ղազարյանը պատասխանեց, որ սպորտը պետք չէ քաղաքականացնել:

Ղազարյանը նույնը կրկնեց նաեւ՝ ի պատասխան հաջորդ հարցին՝ ներկա կգտնվի՞, արդյոք, հոկտեմբերի 24-ի հանրահավաքին. «Ես ձեզ քանի՞ անգամ ասացի եւ կրկնում եմ. Նման հարցեր պետք չէ տալ: Գոնե սպորտը մի քաղաքականացրեք: Պետք չէ»:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ Սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: «Ժամանակի» տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաեւ հոկտեմբերի 24-ին: Սերժ Սարգսյանը շուտով պաշտոնանկ է անելու սպորտի նախարար Գ. Ղազարյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ