News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան Հայաստանի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս։

Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ