News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը գումար է հատկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերի սպասարկման եւ աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարության այսօրվա նիստում որոշվել է  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել 1,018.145.0 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե գումարը նախատեսված է՝ մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի եւ դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9 հազ.դրամը՝  աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած  52347.1հազ.դրամը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ,  էլեկտրաէներգիայի,  ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման եւ գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։

Նշված գումարը ներառված է եղել 2014 թվականի ՀՀ պետական բյուջեում՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան քննչական ստորաբաժանումների պահպանման ծախսերի համար։ Այն ուղղելով ՀՀ քննչական կոմիտեին՝ համապատասխան պակասեցումներ են կատարվել նշված գերատեսչությունների բյուջետային հատկացումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ