Երեւանի Շիրազի փողոցի թիվ 13/1 հասցեի մոտ, հոկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: