News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանի կանայք հանդես են եկել ամուսիններին «սեռական գործադուլ» հայտարարելու նախաձեռնությամբ, քանի դեռ երկրում պատերազմն ամբողջությամբ չի դադարել, հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ ակտիվիստուհիների տվյալ նախաձեռնությանն աջակցել են նաեւ Հարավային Սուդանի խորհրդարանի անդամները:  Առաջարն արվել է հանդիպումից հետո, որի ժամանակ քննարկվել են «խաղաղության եւ հաշտության ձեռքբերման ուղիները»:

Թերթը հիշեցնում է, որ Հարավային Սուդանում բախումները սկսվել էին 2013թ. դեկտեմբերին:  Հակամարտում են դինկա եւ նուեր ցեղերը: Երկրի նախագահ Սալվա Կիիրը դինկա ցեղի ներկայացուցիչ է: Ըստ ՄԱԿ-ի տվյալի՝ հակամարտության 10 ամիսների ընթացքում զոհվել են երկրի շուրջ հազարավոր քաղաքացիներ,  մոտավորապես հարյուր հազար մարդ էլ հարկադրաբար վերաբնակեցվել է: 

Հարավային Սուդանի անկախությունը հռչակվել էր 2011 թ. հուլիսին՝ հանրաքվեի արդյունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ